Ռաֆայել Գևորգյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետի մայիսի 30–ի 502-Ա որոշմամբ, Ռաֆայել Գևորգյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։

Որոշման մեջ, որը հրապարակվել է e-gov.am հարթակում, նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆայել Գևորգյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»։

Ռաֆայել Գևորգյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի օգոստոսին։