Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունենում Լոռու մարզի աղետի գոտու բնակիչների հետ

Մայիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի աղետի գոտի:

Աշխատակազմի ուղեկցությամբ շրջայց է իրականացվել հեղեղումներից տուժած վայրերում։

Պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։