Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ

 ՀՀ վարչապետի մայիսի 31–ի թիվ 518–Ա որոշմամբ, Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ։ 

ՀՀ վարչապետի որոշման մեջ նշվում է. 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»։

Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 30–ին, վարչապետի մեկ այլ որոշմամբ Ռաֆայել Գևորգյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Ռաֆայել Գևորգյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2021 թվականի օգոստոսին։