Երևանում օդի աղտոտվածությանը հնարավոր կլինի հետևել առցանց
Օդի աղտոտվածությունը չափող սարքերից ստացված տվյալները հասանելի կլինեն: Ներդրվել է համապատասխան էլեկտրոնային հարթակ, որը ցույց կտա օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօրվանից հարթակը դառնում է հասանելի բոլոր նրանց համար, որոնք կցանկանան ծանոթանալ փոշու վերաբերյալ տվյալներին:
«Այս աշխատանքներն ու սարքերի տեղադրումը շարունակական են, բոլոր վարչական շրջաններում պետք է ունենանք տեղադրված համապատասխան սարքեր», - ասել է նա։
Քաղաքապետը նաև նշել է, որ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը պետք է տվյալներից օգտվելու հնարավորություն ունենա:
«Ավագանու որոշմամբ՝ բոլոր այն հատվածներում, որտեղ փոշու անկանոն, անտրամաբանական ծավալների ավելացում է նկատվում, շինարարական ընկերությունները համապատասխան գործողություններ պետք է իրականացնեն», - ասել է Ավինյանը:
Աղբյուրը` banksnews.am