Դավիրթ Խուդաթյանը մասնակցել է հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը

Այսօր առավոտյան Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, համայնքի ավագանիների, բնակիչների հետ մասնակցեցի Սարդարապատ բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը:
Կրթօջախն այսօր 110 երեխաների առջև իր դռներն է բացել լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով:
Երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են բոլոր հնարավոր պայմանները:
Մանկապարտեզի հիմնանորոգման ամբողջ արժեքը կազմել է 215 միլիոն դրամ, որի 70%-ը ֆինանսավորվել է պետական, իսկ 30%-ը՝ համայնքային բյուջեներից:
Լրացուցիչ 21 միլիոն դրամ ֆինանսավորմամբ բարեկարգվել է նաև մանկապարտեզի բակային տարածքը, դահլիճը և բուժկետը:
Իմ խոսքում շնորհավորեցի համայնքի բնակիչներին մանկապարտեզի բացման առիթով, ընդգծեցի, որ նախադպրոցական կրթության անընդհատ պրոցես ապահովելը կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Կարևորեցի այն հանգամանքը, որ առաջիկայում մարզի բազմաթիվ համայնքներում կբացվեն նոր մանկապարտեզներ, որոնք նախադպրոցական կրթությունը ավելի հասանելի կդարձնեն մարզի երեխաների համար: