Ռուսաստանի մեծահարուստների կարողությունը տարեսկզբից աճել է ավելի քան 17.7 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից աճել է 17,762 միլիարդ դոլարով: Այս են վկայում Bloomberg-ի կողմից հրապարակված Bloomberg Billionaires Index-ի տվյալները:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 6.28 միլիարդ դոլար: Այսպիսով նրա կարողությունը կազմել է 25.1 միլիարդ դոլար:

Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 4.83 միլիարդ դոլարով և կազմել 25.7 միլիարդ դոլար:

Միևնույն ժամանակ, Վագիթ Ալեքպերովը վաստակել է 2.78 միլիարդ դոլար: Նրա կարողությունն աճել է մինչև 27.4 միլիարդ դոլար:

Ամենամեծ վնասը կրել է Գենադի Տիմչենկոն: Նրա ունեցվածքը նվազել է 3.14 միլիարդ դոլարով՝ հասնելով 11 միլիարդ դոլարի:

Աղբյուրը՝    b24.am