Հայաստանի արտադրողները կմասնակցեն Foodex Saudi-2024 միջազգային ցուցահանդեսին
Սեպտեմբերի 16-19-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կանցկացվի «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն` ցուցահանդեսի հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։
Ցուցահանդեսի գլխավոր միջոցառումն է՝ «Խոհարարների Համաշխարհային Ասոցիացիա»- ի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթը։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որտեղ ընկերություններին կտրամադրվի անվճար տեղ։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.foodexsaudiexpo.com/
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով` https://docs.google.com/.../1FAIpQLSflkwBN6AbJ4p.../viewform ։