Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի  աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Սևան բնակավայրին հարող Սևանա լճի ափամերձ հատվածում  լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց: Այս մասին տեղեկանում ենք  Էկոպարեկային ծառայությունից։

«Խեցգետինները ողջ վիճակում  բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրությունում: