Իրազեկման հանդիպումներ Տավուշի մարզում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների հետ
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները այցելել են մարզի մի շարք բնակավայրեր՝ Բերդ, Չինարի, Արծվաբերդ, Մովսես, Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, հանդիպել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից։
Արցախից տեղահանված քաղաքացիներին Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներն իրազեկել են ՀՀ կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին և պատասխանել նրանց հարցերին։