Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում ցյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։
Այնուհետև քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լիտվական առաջատար ընկերությունների հետ համագործակցությանը, հայ-լիտվական համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորություններին առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, նորարարությունների և գիտության ոլորտներում, տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացներում, կանաչ տնտեսության, ինչպես նաև շուկայի դիվերսիֆիկացման, որակի ստանդարտացման բնագավառներում փոխգործակցության հնարավորություններին։
Քննարկվել են նաև երկու երկրներում կազմակերպվելիք ցուցահանդեսներին և բիզնես համաժողովներին մասնակցության նպատակով արտահանման ներուժ ունեցող սուբյեկտներին աջակցության տրամադրման հնարավորությունները (համաֆինանսավորում, տեխնիկական աջակցություն և այլն)։