Իրաքի Էրբիլ քաղաքում նոյեմբերի 25-ից 28-ն անցկացվելու է «Agro Pack 2024» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսը
Նոյեմբերի 25-ից 28-ն Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում անցկացվելու է «Agro Pack 2024» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ցուցահանդեսի հիմնական ուղղություներն են՝ սնունդ, փաթեթավորում, պլաստիկի արտադրություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որտեղ ընկերություններին կտրամադրվի անվճար տարածք։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.iraq-agrofood.com/agro-pack-iraq/
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով` https://tinyurl.com/mwf5e6zw