Մարզային հանդիպումներ Շիրակում ու Արագածոտնում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մարզային հանդիպումների շրջանակում Շիրակի ու Արագածոտնի տարածքային բաժիններում կազմակերպել էր իրազեկում-հանդիպումներ։
Բնապահպանական իրավախախտումների կանխարգելման ու հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով մարզերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային, հողային ռեսուրսների, կենսաբազմազանության, ընդերքշահագործման, շինաշխատանքների ընթացքում օդի աղտոտման վերաբերյալ բարձրացված հարցերը։
Հուզող հարցերն անհապաղ կարգավորելու համար առաջարկվել են լուծումներ, նաև իրականացվել բացատրական և խորհրդատվական աշխատանքներ։
Ներկայացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերում կատարված փոփոխությունները և լրացումները, տրամադրվել իրազեկող նյութեր ու ուղեցույցներ։