Ահարոն Խաչատրյանը կատարեց շրջայց Վարդենիս քաղաքի Գայի փողոց

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հետևողական է համայնքում իրականացվող յուրաքանչյուր ծրագրի լիարժեք, որակյալ և ժամկետներում իրականացվող յուրաքանչյուր աշխատանքի կատարման ընթացքին։
Հիշեցնենք, որ սուբվենցիոն խոշորածավալ, աննախադեպ ծրագրեր են իրականացվում Վարդենիս համայնքում։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ շուրջ 668․253․336 մլն․ ՀՀ դրամի պայմանագրային արժեքով, Պետություն և Համայնք համատեղ ներդրմամբ իրականցվում են Վարդենիս համայնքի Գայի փողոցի ասֆալտապատման, մայթերի կառուցման, ջրահեռացման վաքերի հիմնովին կառուցման աշխատանքները։
Փողոցի ընդհանուր երկարությունը 2250 մետր է, իսկ միջին լայնությունը՝ 10 մետր։
Արդեն կատարվել են եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման վաքերի վերակառուցում։
Վարդենիս համայնքում սուբվենցիոն ծրագրերով իրականցվող շինարարական աշխատանքները մեծ ծավալով շարունակվում են: