ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»։ Այս մասին Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքի էջով։
Ըստ ՀՀ ԲՏԱ նախարարի հաղորդագրության՝ նախ, ՀԲԸՄ «Սիլիկոնյան հովտի» մասնաճյուղի ղեկավար, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի ուղեկցությամբ և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ, Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Սթենֆորդի համալսարանում, այնուհետև այցելել Համակարգչային պատմության թանգարան։
Մխիթար Հայրապետյանը «Սիլիկոնյան հովտում» հանդիպում է ունեցել տեխնոլոգիական համայնքի հայ ներկայացուցիչների հետ, անդրադարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին, ներկայացրել սահմանված թիրախները և պատասխանել նրանց հուզող հարցերին։