ՀՀ Զբոսաշրջության կոմիտե․ 2024 թվականի մայիսին Հայաստան է այցելել 167,049 զբոսաշրջիկ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2024 թ-ի մայիսին Հայաստան այցելել է 167,049 զբոսաշրջիկ։
Նախորդ տարիներին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է. 2023թ․ մայիսին՝ 176,384, 2022թ․ մայիսին՝ 116,495։
2024 թ․ մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):