Արարատ գյուղի նոր մարզադպրոցը մի քանի ամսից կհանձնվի շահագործման
Անցած աշխատանքային շաբաթվա ավարտին՝ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քենդրջյանը և Արարատ բնակավայրի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանը հերթական անգամ աշխատանքային շրջայց իրականացրեցին Արարատ բնակավայր` հետևելու համար նոր կառուցվող մարզադպրոցի ընթացիկ շինարարական աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Արարատ գյուղում կառուցվող նոր մարզադպրոցը ունենալու է ժամանակակից պահանջներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների նաև սպորտային ու գեղարվեստական մարմնամարզության համար նախատեսված դահլիճներ, որոնք ամբողջությամբ կահավորված են լինելու ժամանակակից նոր գույքով։
Նշենք, որ մարզադպրոցի կառուցման աշխատանքները իրականացվում են 2023-2024 թվականների սուբվենիոն ծրագրով՝
համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։
Մարզադպրոցի շահագործումից հետո գյուղում կավելանան նոր աշխատատեղեր նաև ինչու չէ կզարգանան նոր ենթակառուցվածքներ։