«Հայաստանի բանկերի միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» հուշագիր են ստորագրել

«Հայաստանի բանկերի միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» (Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers) այսօր՝ հունիսի 11-ին, ստորագրեցին հուշագիր, որը երկուստեք կնպաստի ոլորտային խնդիրների բարձրացմանը և լուծման ուղիներ գտնելուն, կողմերի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը նշեց, որ հուշագիրը կնպաստի ոլորտում առաջընթացի նախադեպեր ստեղծելուն, հանդիպում-քննարկումների, դասընթացների, կոնֆերանսների, աշխատաժողովների կազմակերպմամբ նոր հաջողություններ գրանցելուն և պետական մարմիններում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ որոշումներ կայացնելուն։
«Բանկային և կառուցապատման ոլորտներում փոխադարձ խորհրդատվությունները, ներդրումային միջավայրի համատեղ բարելավումը և գործակցության հարթակի ստեղծումը կողմերի երկխոսության կարևոր սկզբունքներն են», - շեշտեց «Կառուցապատողների հայկականասոցիացիա»-յի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։