Հայաստանում 2024 թ.-ի մարտի դրությամբ վարկային կազմակերպությունների ընդհանուր շահույթը կազմել է 137.35 մլրդ դրամ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների` ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 717.87 մլրդ ՀՀ դրամ։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 5.9%-ով։ Մասնավորապես պարտավորությունները կազմել են 330.83 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 387.03 մլրդ ՀՀ դրամ։

Իսկ ընդհանուր շահույթը աճել է 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ 27.8%-ով և կազմել է 137.35 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործել է 41 վարկային կազմակերպություն՝ 163 մասնաճյուղով:

Աղբյուրը`   b24.am