Հայաստանը կստորագրի Artemis լուսնի հետազոտման համաձայնագրերը
Նախատեսվում է, որ Հայաստանը կստորագրի NASA-ի և ԱՄՆ Պետքարտուղարության կողմից մշակված Artemis լուսնի հետազոտման համաձայնագրերը։
Այս մասին հայտնում է NASA Watch-ը՝ X-ի իր էջում՝ լուսաբանելով NASA-ի նորությունները։
Համաձայնագիրը կստորագրվի հունիսի 12-ին՝ NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնի կողմից կազմակերպված արարողության ժամանակ՝ գործակալության Վաշինգթոնի կենտրոնակայանում։
Արարողությանը ներկա կլինեն նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաները:
Նշենք, որ Արտեմիսի համաձայնագրերը մի շարք ոչ պարտադիր երկկողմանի պայմանավորվածություններ են Միացյալ Նահանգների կառավարության և աշխարհի այլ կառավարությունների միջև, որոնք մշակում են այն նորմերը, որոնց ակնկալվում է հետևել տիեզերքում:
Պայմանագրերը կապված են Ամերիկայի կողմից ղեկավարվող Արտեմիս ծրագրի հետ։ Վերջինս ուղղված է մինչև 2026 թվականը մարդկանց Լուսին վերադարձնելու ջանքերին, և դրա վերջնական նպատակն է ընդլայնել տիեզերական հետազոտությունները դեպի Մարս և դրանից դուրս։
Մինչ օրս 42 երկիր է ստորագրել այս համաձայնագիրը, այդ թվում՝ 20-ը՝ Եվրոպայում, 8-ը՝ Ասիայում, 6-ը՝ Հարավային Ամերիկայում, 3-ը՝ Հյուսիսային Ամերիկայում, 3-ը՝ Աֆրիկայում և 2-ը՝ Օվկիանիայում։
Աղբյուրը՝ how2b.am