ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը Վայոց ձորի մարզում ծանոթացել է դպրոցների ու մանկապարտեզի շենքերի կառուցման ընթացիկ աշխատանքներին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, քաղաքաշինական գործունեության մասնագետների հետ և ՏՄ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման կազմի ուղեկցությամբ Վայոց ձորի մարզում էր։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն այցի ընթացքում ծանոթացավ Վայոց Ձորի մարզում համայնք-պետություն համագործակցությամբ պետական և սուբվենցիոն ծրագրով իրականացվող մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում հայտնաբերվեցին տարաբնույթ խատումներ, որի արդյունքում Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվեց հանձնարարական՝ արձանագրված խախտումների հիմքով իրականացնել շենքերի համալիր ուսումնասիրություն, և քննարկել խախտումներ թույլ տված կապալառու կազմակերպություններին լիցենզիայից զրկելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտե միջնորդություն ներկայացնելու հարցը։
Առավել մանրամասն՝ https://www.utfsib.am/post/more/737