Պահածոների արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է

«Մայրիկ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասից նմուշառված տոմատի մածուկի լրացուցիչ փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Կոտայքի մարզ, գ Վերին Պտղնի)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պահածոների արտադրամասի տոմատի մածուկ արտադրանքի  արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։