Գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2024 թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշում

Գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2024 թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշում՝ ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից ընթացիկ տարվա ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 30.3 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 516,5 մլն մ3: