Մխիթար Հայրապետյանը Վաշինգտոնում քննարկել է Starlink-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Մխիթար Հայրապետյանը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում։
Ըստ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղեկատվության` քննարկվել են ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։