Կշարունակենք աշխատել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները զարգացնելու ուղղությամբ. ՎԶԵԲ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Էլիզաբետ Ֆալչետտիին նշանակել է Թուրքիայի և Կովկասի նոր գործադիր տնօրեն, ասված է բանկի մամուլի հաղորդագրության մեջ։
«Այս տարի մեր տարեկան հանդիպումն անցկացվեց Երևանում, և հերթական անգամ ականատես եղանք Կովկասի ներուժին։ Մենք կշարունակենք աշխատանքը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունները զարգացնելու ուղղությամբ՝ ներդրումների և բարեփոխումների քաղաքական երկխոսության միջոցով աջակցելով մասնավոր հատվածի և հիմնական ենթակառուցվածքների զարգացմանը։
Ֆալչետին իր նոր պաշտոնավարման կանցնի օգոստոսի 1-ից», - նշել են ՎԶԵԲ-ում:
Աղբյուրը` infoport.am