«Գալաքսի» ընկերությունների խումբը հյուրընկալել է «Խաղաղության առաջնորդներ» հիմնադրամի ներկայացուցիչների պատվիրակությանը
«Գալաքսի» ընկերությունների խումբը պատիվ ունեցավ հյուրընկալելու «Խաղաղության առաջնորդներ» հիմնադրամի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Դոնիա Կաուաչի և Ֆրանսիայի նախկին վարչապետ և հիմնադրամի նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենի գլխավորությամբ:
Ըստ ընկերության հաղորդագրության` «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը պատվիրակությանը ներկայացրեց խմբի գործունեության համառոտ շրջանակը՝ բիզնեսից մինչև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացում։ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրերին պատմեց հեռահաղորդակցության ոլորտում ընկերության նորագույն ձեռքբերումների ու առաջիկայի տեսլականի մասին։
Պատվիրակությունն իր հերթին հյուրընկալող կողմին ներկայացրեց հիմնադրամի առաքելությունն ու ծավալած գործունեությունն ամբողջ աշխարհում, ինչպես նաև համագործակցության հեռանկարները Հայաստանի համայնքների հետ։