Air Cairo ավիաընկերությունն առաջին անգամ գործարկել է Կահիրե- Երևան- Կահիրե երթուղով չվերթերը
«Air Cairo» ավիաընկերությունը ս. թ. հունիսի 20-ին առաջին անգամ գործարկել է Կահիրե - Երևան -Կահիրե երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը խնդրում է կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը շնորհավորում է իր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: