Evocabank-ի կանոնադրական կապիտալը համալրվել է 3 մլրդ ՀՀ դրամով
Evocabank-ի կանոնադրական կապիտալը համալրվել է 3 մլրդ ՀՀ դրամով: Կապիտալի համալրումն իրականացվել է Evocabank-ի բաժնետեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Շվեյցարիայի ռեզիդենտ Մարետա Գեւորկյանի կողմից, ինչի արդյունքում իր մասնակցությունը Բանկի քվեարկող բաժնետոմսերում կազմել է 96.53%:
Համալրման արդյունքում բանկի կանոնադրական կապիտալը կազմել է 23 մլրդ, իսկ նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը՝ ավելի քան 44 մլրդ ՀՀ դրամ՝ ամրապնդելով բանկի առաջատար դիրքերը բանկային համակարգում՝ ըստ կապիտալի համարժեքության ցուցանիշի: