Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով

Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով անվանակոչելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ շնորհիվ նոր փողոցների անունների, որոնք արտացոլում են կարևոր մշակութային ստեղծագործությունների անվանումները, հնարավորություն կտա բնակիչներն ավելի լավ իրազեկված կլինեն իրենց մշակութային ժառանգության և պատմության մասին:

Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվության նորմերի սահմանումն է:

Նախագծով առաջարկվում է, մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված զգայուն ապրանքներն՝ առանց այդ ապրանքների արտահանման վերաբերյալ օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրման ենթակա թույլատվական փաստաթղթերի, ՀՀ տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքերի համար կիրառել վարչական պատասխանատվություն, տուգանքի նշանակում` ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը՝ իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում դրանց բռնագրավմամբ, նախատեսվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննում են մաքսային և հարկային մարմինների կողմից։