Բնակարանների գները Երևանում 2024 թվականի ապրիլին

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024 թ․-ի ապրիլի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։

Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի ապրիլին  կազմել է 905,500 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 11․6% աճ։

Արաբկիր վարչական շրջանում՝ 635,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 12․2% աճ։

Դավթաշեն վարչական շրջանում՝ 469,100 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 32․2% անկում։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 429,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․6% աճ։

Աջափնյակ վարչական շրջանում՝ 407,100 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9․9% աճ։

Էրեբունի վարչական շրջանում՝ 401,050 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 11․9% աճ։

Շենգավիթ վարչական շրջանում՝ 395,200 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 11․3% աճ։

Ավան վարչական շրջանում՝ 393,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 10․5% աճ։

Նոր Նորք վարչական շրջանում՝ 391,100 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 13․4% աճ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 387,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․5% աճ։

Նուբարաշեն վարչական շրջանում՝ 227,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9․02% աճ։

Աղբյուրը`   b24.am