Լոռու մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվել հունիսի 20֊ին տեղացած կարկուտից առավել տուժած բնակավայրերում

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության մասնագետները ուսումնասիրություններ են իրականացրել հունիսի 20֊ին տեղացած կարկուտից առավել տուժած Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքների բնակավայրերում: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
Ըստ ուսումնասիրությունների, առավել մեծ չափերի վնասներ են կրել Յաղդան, Կողես, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ և Գարգառ բնակավայրերի գյուղատնտեսական ցանքատարածությունները:
Վնասների գնահատման նպատակով ձևավորված համայնքային հանձնաժողովներն առաջիկայում մարզային հանձնաժողովին կներկայացնեն վնասների չափերի վերաբերյալ արձանագրությունները՝ վերջիններս հանրապետական հանձնաժողովին ներկայացնելու նպատակով: