Երևանի քաղաքապետարանում ջրի ու էլեկտրաէներգիայի որակի վերաբերյալ քննարկում կկազմակերպվի
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում ջրի որակի ու ջրամատակարարման խնդրին, էլեկտրաէներգիայի տատանումներին։ Նա առաջարկել է քաղաքապետարան հրավիրել ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու հարցերը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Աբգարյանի առաջարկն ընդունելի է. «Ջրի որակի հետ կապված բազմաթիվ հարցեր բարձրաձայնվել են դեռ նախորդ տարվանից, մասնավորապես, Էրեբունիում։ Այս տարի, իհարկե, այս սեզոնին բարելավվել է ջրի որակը, բայց, այնուամենայնիվ, մնում է վատորակ։ Կան բացատրություններ, հիմնավորումներ, թե ինչու է այդպես, բայց, կարծում եմ, հավելյալ քննարկումն ավագանու մակարդակով չի խանգարի»։
Քաղաքապետն առաջարկել է կազմակերպել նման հանդիպում՝ հրավիրելով նաև ՀԾԿՀ ներկայացուցիչների։