Վանաձորի բակերի ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են

Վանաձորի բակերի ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են։     Հերթական բակը, որտեղ մեկնարկեցին շինաշխատանքները, Իսահակյան 2 և 4 բազմաբնակարան շենքերի բակն է։
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելեց շինհրապարակի վերածված բակը։ 
Արկադի Փելեշյանը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու գոհունակությունը՝ վերջապես իրենց հասցեում շինարարական եռուզեռը տեսնելու համար։
Հիմնանորոգվում է 2000 մ² մեկերես։ Աշխատանքն իրականացվում է համայնքի միջոցներով։