Լոռու մարզպետը հետհետևել է Սանահին կայարան թաղամասում ընթացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հունիսի 26-ին այցելել են Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ ընթացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:
Այց է կատարվել նաև Թումանյան փողոց։
Ըստ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի հաղորդագրության` մարզի ղեկավարը շրջայցը շարունակել է Ախթալայի կամրջի մոտ, հետևել երկագծի հատվածում տարվող ամրացման աշխատանքներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարցերով զրուցել կամրջի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների հետ:
Արամ Ղազարյանն այցելել է նաև Քարկոփ բնակավայր: Մաքրման աշխատանքները Քարկոփում ավարտական փուլում են:
Լոռու մարզպետը զրուցել է բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Մարզպետը տեղեկացրել է, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը: