Թաթուլ Մանասերյան. 34 տարվա ընթացքում մենք չկարողացանք ձևավորել մեր երկրի զարգացման տեսլականը. Արմինֆո

34 տարվա ընթացքում մենք չկարողացանք ձևավորել մի պարզ նախադասություն՝ որն է մեր երկրի զարգացման տեսլականը, արդյո՞ք կա այդ տեսլականը։ Հունիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագետ, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։ 

Նա դժգոհել է, որ Հայաստանը չունի ազգային օրակարգ, ազգային առաջնահերթություններ։ Կարելի է արթնանալ սխալ ոտքից և որոշել, թե Հայաստանին որ միավորմանն արժե միանալ՝ ԵԱՏՄ - ին, թե ԵՄ-ին։ Սակյան ազգային օրակարգի առկայության դեպքում Մանասերյանը հնարավոր է համարել, որ, հնարավոր է, Հայաստանն ընդհանրապես կողմնորոշվեր դեպի արաբական աշխարհ՝ տնտեսական կապերի աշխուժացման համատեքստում։ <Ի՞նչ կտա մեզ ԵՄ-ը: Ի՞նչ կտա մեզ ԵԱՏՄ-ը: Ոչինչ չի տա: Շարժվեք, աշխատեք: Կան ազգային գաղափարներ, բայց պետք է մեր առջև դնենք ազգային տնտեսական նպատակներ և գնալ դրանց հետևից։ Եվ կարևոր չէ, թե որ կառավարությունն է դա անելու", - վրդովվել է տնտեսագետը։ Նա նշել է, որ տարբեր սցենարներ մշակելիս ցանկացած իշխանության կարելի է հեռացնել, սակայն խնդիրն այն է, որ մեզանից ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է լինելու վաղը, ինչպես են պետությունն ու ժողովուրդն առաջ ընթանալու: Պրոֆեսոր Մանասերյանը նաև դժգոհել է, որ երկրում առկա ներուժի մասով խորքային վերլուծություններ չեն իրականացվում, այդ թվում ՝ մարդկային ռեսուրսների համատեքստում: Նա հարցրել է, թե արդյոք մեզ հայտնի է, թե երկրում քանի ինժեներ, բժիշկ կա և այլն: "Եվ քանի որ չգիտենք, այդ դեպքում ու՞մ համար են այդ ծրագրերը: Միգուցե մենք ուզում ենք ստեղծել տիեզերական հետազոտությունների կենտրո՞ն: Արդյո՞ք մենք ունենք նման մասնագետներ> , - հարցրել է նա: 

Փորձագետը նաև նշել է, որ հնարավոր է,  Հայաստանը պետք է տեղափոխեր բանակցությունները ԵՄ GSP + առևտրային արտոնությունների ռեժիմին վերադառնալու համար: Այս առումով նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը վերանայել է Հայաստանում աղքատության ցուցանիշը, որը 2022 թվականի արդյունքներով կազմել է 42 տոկոս։ "Դրանից հետո մենք իրավունք չունե՞նք վերադառնալ այնտեղ և ասել, որ մենք միջին կամ բարձր մակարդակի եկամուտ ունեցող երկիր չենք։ Մենք դեռ անելիք ունենք GSP + ռեժիմում: Ո՞վ պետք է դա անի: Դա պետք է անենք մենք՝ փորձագիտական հանրությունը։ Չեմ ուզում վիրավորել կառավարությանը, բայց ակնհայտ է, որ այնտեղ պրոֆեսիոնալներ չկան", - ասել է նա։ 

Հիշեցնենք, որ ԵՄ արտոնությունների ռեժիմը (GSP +) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներին թույլ է տալիս զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով ավելի քան 6200 անուն ապրանք արտահանել ԵՄ շուկա։ 

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվում GSP+ ռեժիմից։ Քանի որ, ըստ Համաշխարհային բանկի վարկածի, պետությունը դասվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների թվին:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը`   finport.am