Էրեբունիում ավելի քան 260 անհարմար բակեր մաքրվում են և վերադարձվում բնակիչներին. քաղաքապետ

Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 260 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը մաքրվում են և վերադարձվում բնակիչներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Մենք շարունակում ենք ստեղծել հարմարավետ և բարեկարգ պայմաններ ու միջավայր երևանցիների համար:

Մեր հերթական կանգառը Էրեբունի վարչական շրջանն էր, որտեղ 2024թ. ընդհանուր առմամբ ավելի քան 260 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակերը մաքրվում են և փուլ առ փուլ վերադարձվում բնակիչներին», - գրել է նա: