«Դուստր Մարիաննա ՍՊԸ որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել Դուստր Մարիաննա ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում՝ կատարելով նաև նմուշառումներ արտադրվող տեսականուց:

Նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ պանիր չեչիլ թել արտադրատեսակի նմուշը՝ listeria monocitogenes, պանիր տապակելու համար արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, պանիր չանախ 45%-ոց արտադրատեսակի նմուշը՝ ախտածին ա/թ սալմոնելաներ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

  Դուստր Մարիաննա ՍՊԸ արտադրական առանջին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: