Կարծիք. Չաբահար նավահանգստի շահագործման նախագիծը միջնաժամկետ հեռանկարում թույլ կտա մեծացնել Հայաստանի տարանցիկ հնարավորությունները. Արմինֆո

Չաբահար նավահանգստի շահագործման նախագծի իրականացումը, որը կոչված է դառնալու "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ի շրջանակներում տարանցիկ կապող հանգույց, բավականին հեռանկարային նախագիծ է, որն իրականացվում է հնդկական փողերով: Այդ մասին Ալմաթիում ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակներում ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Զաբոևը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանում այժմ բավական ակտիվորեն կառուցվում է դեպի այդ նավահանգիստ երկաթուղին, ավտոմոբիլային ճանապարհ արդեն կա:

"Ուստի, հեռանկարում, երկաթուղու շինարարության ավարտից հետո, այդ նավահանգստից բեռնահոսքերի ավելացման հնարավորություն կառաջանա, իսկ ավտոմոբիլային երթուղին կարելի է օգտագործել արդեն հիմա։ Կարծում եմ, որ այդ նավահանգիստը Սևծովյան տարածաշրջանով տարանցման համար, այդ թվում նաև Հայաստանի տարածքով, օգտագործելու ներուժ ևս գոյություն ունի։ Կարծում եմ ՝ սա միջնաժամկետ հեռանկարի նախագիծ է։ Այն արդյունք չի տա այստեղ և հիմա, բայց միջնաժամկետ հեռանկարում, դրանով զբաղվելու դեպքում, դա պոտենցիալ հետաքրքիր նախագիծ է, որը կնպաստի երկրի տարանցիկ ներուժի բարձրացմանը և Հայաստանի տրանսպորտային - լոգիստիկ հնարավորությունների իրացմանը", - համոզմունք է հայտնել Զաբոևը:

Հայաստանի կառավարության "Խաղաղության խաչմերուկ" նախագծի վերաբերյալ իր վերաբերմունքն արտահայտելու խնդրանքին ի պատասխան, որը շատ փորձագետների տեսանկյունից կարող է երկիրը վերածել ինչ-որ "միջանցիկ բակի",  փորձագետը նշել է, որ բեռների համար միջանցիկ բակ դառնալը վատ հեռանկար չէ, քանի որ դա տարանցում է: "Իսկ տարանցումը տրանսպորտային ծառայությունների արտահանում է, որը թույլ է տալիս ստեղծել աշխատատեղեր, զարգացնել լոգիստիկան։ Եթե կոնտեյներներ գնան, ապա ինչու չգնան Հայաստանի Հանրապետության ճանապարհներով և երկաթուղիներով։ Դրական պահեր կան նաև ուղևորափոխադրումների տեսանկյունից, քանի որ Հայաստանի ներուժը միջազգային զբոսաշրջիկների ներգրավման տեսանկյունից հսկայական է, իսկ զբոսաշրջային ենթակառուցվածքը նույնպես փող է, որը ստանում են երկրի բյուջեն և քաղաքացիները: Ուստի, այս առումով, ես "միջանցիկ բակ" արտահայտությունը կդիտարկեի բացառապես դրական իմաստով, քանի որ այն և աշխատանք, և գումար կտա քաղաքացիներին և, ընդհանուր առմամբ, ամբողջ երկրին", - եզրափակել է Զաբոևը։

Ավելին`   finport.am