Binance-ի հայաստանյան օգտատերերի 70 տոկոսը կշարունակի ներդրումները կրիպտոարժույթներում 2024-ին
Binance-ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը ներկայացնում է Հայաստանի ներկայացուցիչների հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Binance-ի օգտատերերի 70%-ընախատեսում է 2024 թվականին շարունակել ներդրումները կրիպտոարժույթներում, և միայն 3,8%-նէ հայտնել, որ չի կատարելու ներդրումներ թվային ակտիվներում 2024-ին: Հարցվածների 66%-ըվստահ է՝ կրիպտոարժույթներն անհրաժեշտ են համաշխարհային տնտեսության զարգացմանհամար։
Հարցումն անցկացվել է 2024 թվականի մայիսին, և Հայաստանից հարցմանը մասնակցել էավելի քան 1000 հոգի։ Հարցման նպատակը կրիպտոարժույթների արդյունաբերության հիմնական միտումների, կանխատեսումների և հեռանկարների անկախ և անանուն ուսումնասիրությունն էր՝ ըստ Հայաստանում կրիպտոարժույթների բորսայի օգտատերերի:
«Կրիպտոարժույթների աճող ներթափանցումը Հայաստանում վկայում է երկրի նորարարության բարձր ցանկության մասին, որն ապացուցում է նաև տարածաշրջանում կրիպտոարդյունաբերության հետագա զարգացման կարևորությունը։ Binance-ը մտադիր է ակտիվորեն աջակցել այս միտումներին՝ տրամադրելով հուսալի և արդյունավետ գործիքներ, ինչպես նաև մեծ ներդրում ունենալով կրիպտո կրթության զարգացման գործում»,- հարցման արդյունքները մեկնաբանել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի Binance-ի ղեկավար Կիրիլ Խոմյակովը:
Աղբյուրը՝ fintech.am