Հիմնանորոգվում է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/ - Երնջատափ - Շողակն ավտոճանապարհի կմ0+000-կմ3+400 հատվածը։ 3.4 կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ 
Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։ Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։ Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։