Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել են Խաշթառակ

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել են Խաշթառակ, որտեղ ծանոթացել են բնակավայր տանող ժամանակավոր ճանապարհի կառուցման շինաշխատանքներին։
Այնուհետեւ այցելել են Կիրանց, որտեղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ հետևել են Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։