Արմինֆո. ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը Հայաստանի տնտեսություն 2024 թ. առաջին եռամսյակում կրճատվել է 3 անգամ
Ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը Հայաստանի տնտեսության իրական հատված 2024 թվականի առաջին եռամսյակում եղել է բացասական՝ 51.4 մլրդ դրամի կամ 130.4 մլն դոլարի մակարդակում՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 3.3 անգամ։ Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում գրեթե նույնքան նվազել է օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը (ՕՈՒՆ)՝ 3 անգամ, և նույնպես մինչև բացասական մակարդակ՝ 28.5 մլրդ դրամ կամ 72.6 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք նշվում են զուտ հոսքի տեսքով, ինչը նշանակում է ներգրավված և մարված օտարերկրյա ներդրումների տարբերություն:
Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների ամենամեծ բացասական զուտ հոսքը գրանցվում է Վիրջինյան կղզիների (Մեծ Բրիտանիա), ԱՄԷ - ի և Կիպրոսի ուղղությամբ՝ 31.4-13.9 մլրդ դրամ կամ 79.9-35.4 մլն դոլար, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ԱՄԷ-ից և Կիպրոսից ներդրումների զուտ հոսքը դրական էր, իսկ Վիրջինյան կղզիներից, ինչպես և այժմ, արձանագրվում էր բացասական, բայց մի քանի անգամ ավելի փոքր մակարդակ։ Ընդ որում, այդ երեք երկրներից ներդրումները կենտրոնացել են. Վիրջինյան կղզիներից ՝ մետաղական հանքաքարի արդյունահանման վրա, ԱՄԷ - ից՝ մանրածախ առեւտրի, ծխախոտի, էլեկտրասարքավորումների արտադրության եւ ֆինանսական միջնորդության վրա; Կիպրոսից՝ հեռահաղորդակցության ոլորտում, ինչպես նաև էներգետիկ նախագծերում, մետաղական հանքաքարի արդյունահանման և հիմնական մետաղների արտադրության վրա:
Հատկանշական է, որ ըստ ընդհանուր ներդրումների դրական զուտ հոսքի առաջատար հնգյակն այժմ գլխավորում է Ֆրանսիան՝ 8.4 մլրդ դրամ կամ 21.4 մլն դոլար՝ տարեկան 8.5 անգամ աճով։ Ընդ որում, Ֆրանսիայից ՕՈՒՆ-ների զուտ հոսքն աճել է 30 անգամ՝ մինչեւ 8.3 մլրդ դրամ կամ 21.2 մլն դոլար: Ֆրանսիական ներդրումների գերակշիռ մասն առաջին անգամ ուղղվել է էներգետիկ նախագծերին, ինչին զուգընթաց շարունակվել է ջրային տնտեսության եւ խմիչքների արտադրության ֆինանսավորումը, եւ, ինչպես նախկինում, ավելի քիչ գումար է բաժին ընկել մեծածախ առեւտրին եւ զզզբոսաշրջության ոլորտին:
Ըսը ընդհանուր ներդրումների դրական զուտ հոսքի 2-րդ հորիզոնական է (1 տարի առաջվա համեմատ) տեղափոխվել Ռուսաստանը՝ 7.3 մլրդ դրամ կամ 18.7 մլն դոլար՝ տարեկան 2.4 անգամ անկմամբ։ Սակայն առավել զգալիորեն կրճատվել է Ռուսաստանից ՕՈՒՆ-ի զուտ հոսքը՝ 5 անգամ, մինչեւ 7.2 մլրդ դրամ կամ 18.5 մլն դոլար: Ընդ որում, ՌԴ-ից ներդրումների գրեթե ողջ ծավալն առնչվում է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարմանը, անհամեմատ ավելի քիչ գումար է ուղղվել մետաղական հանքաքարի արդյունահանմանը, եւ բոլորովին չնչին գումար՝ խմիչքների, սննդամթերքի, համակարգիչների, էլեկտրոնային/օպտիկական սարքավորումների արտադրությանը եւ մեծածախ առեւտրին: Ամբողջությամբ զրոյացվել են ՌԴ-ից ներդրումները հեռահաղորդակցության ոլորտում, զգալիորեն կրճատվել են ներդրումները մետաղագործական արդյունաբերության մեջ։ Ըստ ընդհանուր ներդրումների դրական զուտ հոսքի 3-րդ դիրքը պահպանել է Լյուքսեմբուրգը՝ 5.6 մլրդ դրամ կամ 14.3 մլն դոլար, և դա ամբողջությամբ ՕՈՒՆ է՝ տարեկան 16% աճով։ Այդ ներդրումների կեսից ավելին գրեթե հավասարապես բաժին է ընկել օդային տրանսպորտին և ըմպելիքների արտադրությանը, իսկ մնացած մասը ՝ պահեստավորման և տրանսպորտի լոգիստիկային: Իսկ էներգետիկ նախագծերում ներդրումները Լյուքսեմբուրգը մեծապես կրճատել է։
Ըստ ընդհանուր ներդրումների դրական զուտ հոսքի 4-րդ հորիզոնականում ամրապնդվել է Կանադան՝ 4.8 մլրդ դրամ կամ 12.1 մլն դոլար, և դա ամբողջությամբ ՕՈՒՆ է՝ տարեկան 6% աճով։ Կանադայից ներդրումները գրեթե ամբողջությամբ ուղղվել են հանքարդյունաբերության ճյուղին, իսկ մնացած փոքր ծավալը բաժին է ընկել քիմիական արդյունաբերությանը և տեղեկատվական ծառայությունների ոլորտին: Իսկ ծխախոտի արտադրության մեջ ներդրումներն ամբողջությամբ զրոյացվել են անցյալ տարի։
Այս անգամ առաջատարների հնգյակը եզրափակում է Շվեյցարիան, մինչդեռ, մեկ տարի առաջ այդ դիրքը պահպանում էր Գերմանիան, որն այժմ հայտնվել է բացասական զուտ հոսք ունեցող երկրների շարքում՝ ինչպես ընդհանուր ներդրումների, այնպես էլ ՕՈՒՆ-ի։ Այսպես, Շվեյցարիայից ընդհանուր ներդրումների դրական զուտ հոսքը կազմել է 4.6 մլրդ դրամ կամ 11.6 մլն դոլար, և դա ամբողջությամբ ՕՈՒՆ են, որոնք մեկ տարվա կտրվածքով աճել են 55 անգամ (բացասականից հասնելով դրական մակարդակի)։ Շվեյցարիայից ներդրումների մեծ մասն ուղղված է բնակարանաշինությանը, ինչի հետ մեկտեղ սկսել են ներդրումներ կատարել համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում, և վերսկսվել են զբոսաշրության ինդուստրիայում ներդրումները։ Միևնույն ժամանակ, Շվեյցարիան մեծապես նվազեցրել է ներդրումները մեծածախ/մանրածախ առևտրում և գիտական հետազոտություններում, իսկ ծխախոտի արտադրության մեջ ներդրումներն ամբողջությամբ զրոյացրել են։
Նշենք, որ 2023 թվականին ներդրումների գծով ՌԴ դիրքը թուլացել է. ընդհանուր ներդրումների զուտ հոսքը 2022 թվականի դրական 158.6 մլրդ - ից նվազել է մինչև բացասական 68.6 մլրդ դրամ (169.5 մլն դոլար), այդ թվում ՕՈՒՆ-ը՝ դրական 109 մլրդ-ից մինչև բացասական 25.1 մլրդ դրամ (62.1 մլն դոլար)։ Արդյունքում՝ ներդրումների գծով առաջատար հնգյակը 2023 թվականին գլխավորել է ԱՄԷ-ն, որը 50 անգամ ավելացրել է ծավալը՝ մինչեւ 257.6 մլն դոլար, որից հետո առաջատարների հնգյակում են հայտնվել Լյուքսեմբուրգը, Կանադան, Ֆրանսիան եւ Շվեյցարիան, որոնք նույնպես զգալիորեն ավելացրել են ներդրումների ծավալը ։ Ռուսաստանից ներդրումների դինամիկայի վատթարացումը տեղի է ունեցել 2022 թվականին Հայաստան ժամանող եւ իրենց կապիտալն ու բիզնեսը տեղափոխող ռելոկանտների ակտիվության հետ կապված աժիոտաժի հանդարտմանը զուգընթաց։ (Դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 31.12.2023 թ. դրությամբ կազմել է 404,79 դրամ/$1՝ 31.03.2024 թ. դրությամբ ամրապնդվելով մինչև 393,28)։
Կարինա Մելիքյան
Աղբյուրը` finport.am