Ամփոփելով Սևան համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին կիսամյակի արդյունքները
Սևանի համայնքապետարանում ամփոփվել են համայնքի 2024թվականի 1-ին կիսամյակի արդյունքները:
Ընթացիկ տարվա բյուջեի 6 ամիսների կատարողականը ներկայացվում է եկամտային և ծախսային բաղադրիչներով:
Եկամուտներ
Սևան համայնքի բյուջեի 2024թ.-ի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 64,6%-ով:
2024թ.-ի համայնքի բյուջեի առաջին կիսամյակի բյուջեի վարչական մասը կատարվել 95,5 %-ով / պլան` 959,2 մլն. դրամ, փաստացի` 915,6 մլն. դրամ/: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 84,4 %-ով / պլան` 279,6 մլն. դրամ, փաստացի` 236,1 մլն. դրամ/: Սեփական եկամուտների թերակատարումը կազմել է 43,6 մլն դրամ կամ 15,6 %:
Եկամտատեսակներից գերակատարվել է գույքահարկ շենք-շինությունների գծով՝ 433,7%, տեղական տուրքերը՝ 129,7 % և այլն, իսկ մնացած եկամտատեսակների, այդ թվում` հողի հարկ /43,6 %/, փոխադրամիջոցների գույքահարկը՝ 79,0 %, անշարժ գույքի հարկ /52.8%/, աղբահանության վարձավճարների /51,5 %/ գծով առկա են պլանների թերակատարումներ:
Ոչ հարկային եկամուտների մեջ գերակատարվել են ինքնակամ կառույցների օրինականացման և այլ եկամուտների գծով եկամտատեսակները:
Համայնքի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել են 94.8 %-ով / ճշտված պլան` 777,1 մլն. դրամ, փաստացի` 736.5 մլն. դրամ /: