Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-Ի պարենի համաշխարհային ծրագրի Հռոմի գրասենյակի ներկայացուցիչներին
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանն ընդունեցին ՄԱԿ-Ի պարենի համաշխարհային ծրագրի Հռոմի գրասենյակի ներկայացուցիչներին։
Համայնքի ղեկավարը նախ ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Վարդենիս համայնքի և բնակչության կողքին լինելու համար, ինչպես նաև ներկայացրեց իրականացված ծրագրերը։
- Վարդենիս համայնքի 7 բնակավայրերում արևային պանելների տեղադրում, որոնցից Լուսակունք,Գեղամասար, Սոթք 20 ԿՎՏ, Մեծ Մասրիկ, Ծովակ, Կարճաղբյուր և Վարդենիս 40 ԿՎՏ, որոնք
- տեղադրվել են նշված բնակավայրերի վարչական շենքերի տանիքներին։
- Վարդենիս համայնքի Սոթք և Գեղամասար բնակավայերի ոռոգման ցանցի կառուցում, որն ունի կենսական նշանակություն, քանի որ գյուղատնտեսական բնակավայրերը կապահովվեն ոռոգման ջրով,
- Սոցիալական ծրագրով՝ 2 փռերում արևային պանելների տեղադրում,
- Ամբողջահատիկի ծրագրով՝ 2 փռերում արևային պանելների տեղադրում
- Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցներում ջերմոցային տնտեսություններին ուղղված ծրագրեր են իրականացվել։
ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները բարձր գնահատեցին Վարդենիսի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեցին շարունակել իրականացնել համատեղ ծրագրեր։
Շնորհակալություն ենք հայտնում իրականացված և իրականացվելիք ծրագրերի և սերտ համագործակցության համար։