ԵԱՏՄ–ում գործազուրկների թիվը կրճատվել է 13,8 %–ով. ԵՏՀ վիճակագրության վարչություն
ԵԱՏՄ–ում գրանցված գործազուրկների թիվը մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 13,8 %–ով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«ԵԱՏՄ երկրների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2024 թվականի մայիսի վերջին կազմել է 813,8 հազար մարդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 13,8 %–ով»,– ասված է հաղորդագրության մեջ:
ԵՏՀ վիճակագրության վարչության գնահատմամբ՝ ԵԱՏՄ–ում գործազրկության մակարդակը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է աշխատուժի թվի 3,2 %–ը, այդ թվում՝ Հայաստանում՝ 15,5 %, Բելառուսում՝ 3,3 %, Ղազախստանում՝ 4,7 %, Ղրղզստանում՝ 4,9% (2022 թվական), Ռուսաստանում՝ 2,8 %։
Այսպես, Հայաստանում գործազուրկների թիվը մայիսի վերջին կազմել է 43,3 հազար։
Աղբյուրը` armenia.sputniknews.ru