ՀՀ կառավարության կողմից 2023 թ. Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում. Տորֆավան
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տորֆավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորորգվել է կենտրոնական ճանապարհը։ Այս մասին հաղորդում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Տորֆավանի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Տորֆավանի կենտրոնական ճանապարհն ասֆալտապատվել է 1080 գծամետր երկարությամբ և 4300 քառակուսի մետր մակերեսով։
Տեղադրվել է նաև ջրահեռացման համակարգ։
Ծրագրի շահառու են հանդիսանում Տորֆավան գյուղի բոլոր բնակիչները։ Տորֆավանի կենտրոնական ճանապարհն իր պատմության մեջ ասֆալտապատվել է առաջին անգամ։