Ջրային կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Եվրասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորած պատվիրակության հետ

Ջրային կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Եվրասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորած պատվիրակության հետ։
Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, ողջունելով հյուրերին, գոհունակություն հայտնեց համագործակցության արդյունավետության և Եվրասիական բանկի՝ մեր երկրի ջրային համակարգում իրականացվող մեծածավալ ծրագրերում ներգրավվածության համար։ Քննարկումն ընթացավ մի քանի ուղղություններով՝
  • Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի կարգավիճակ,
  • Ընթացիկ ծրագրեր, արդյունքների և խնդիրների գույքագրում,
  • Նոր համագործակցության հնարավորություններ
Կողմերը քննարկեցին և պայմանավորվածություններ ձեռք բերեցին նաև համագործակցություն նոր հեռանկարների վերաբերյալ։