Կոտայքի մարզի ճամբարները գործում են առանց խախտումների

Սննդամթերքի անվտանգության ոլորտում սեզոնային գործոնով պայմանավորված հանրային սննդի ռիսկերը կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է ձեռնարկել Կոտայքի մարզում գործունեություն ծավալող ամառային այն ճամբարներում, որոնք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համարվել են ռիսկային (2023թ. դրանցից 3-ում հայտնաբերվել էին խախտումներ):

 Ծաղկաձոր համայնքի տարածքում գործող  

«Լավա աղբյուր»

«Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն

«Ավ-Կանա»

«Արագած ճամբար»

«Հասմիկ մարզական սպորտ ճամբար» և Հանքավանի խոտորջուր առողջարան ՍՊԸ-ներում իրականացված վերահսկողության արդյունքում խախտումներ և անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: