Արարատ քաղաքում ասֆալտապատվում են նոր փողոցներ և բակային տարածքներ

Արարատ քաղաքում ասֆալտապատվում են նոր փողոցներ և բակային տարածքներ
Ի ուրախություն մեր բնակիչների տեղեկացնում ենք, որ համայնքային ծրագրով մեկնարկել են Արարատ քաղաքի Շահումյան 37, 39 շենքերի մուտքերի և Վազգեն Սարգսյան փողոցից ( նախկին Սպանդարյան) դեպի Շահումյան փողոց ելքի ասֆալտապատման աշխատանքները։
Նշենք նաև, որ այս տարվա սուբվենցիոն ծրագրով ևս նախատեսված են մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքներ՝ ինչպես Արարատ քաղաքում, այնպես էլ համայնքի մյուս գյուղական բնակավայրերում։