Նորոգման աշխատանքներ են սկսվելու մի քանի վարչական շրջաններում

Առաջիկա օրերին միջին նորոգման աշխատանքներ են սկսվելու Աջափնյակ վարչական շրջանի Լենինգադյան  փողոցում, Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բաբայան փողոցում:

Մայրաքաղաքի մի շարք հասցեներում աշխատանքներն ավարտված են:  Փոսային նորոգում է կատարվում Շենգավիթ, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Քաղաքապետը  հանձնարարել է քաղաքացիներից ստացված ահազանգերը ևս համարել առաջնային: