Աբու Դաբիում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

Աարաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ 

Արաբական կողմի մասնակիցները կընտրվեն այնպես, որպեսզի համապատասխանեն Հայաստանից մասնակցող ընկերությունների գործունեության ոլորտներին։

Միջոցառմանը գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ  հղումով։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։